00:00:00

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

19:43, 22 հոկտեմբեր 2018 Տնտեսություն

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։ Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է համաժողովի շրջանակներում կազմակերպված «ԵԱՏՄ տնտեսության իրական հատված. ինտեգրման պայմաններում ներուժի զարգացում» քննարկմանը: Մհեր Գրիգորյանը խոսել է Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ստորագրված ժամանակավոր ազատ առեւտրի համաձայնագրի ներքո ստեղծված հնարավորությունների մասին, անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի՝ այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմներով պայմանավորված առեւտրատնտեսական հարաբերություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր