00:00:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 6.5 տոկոսով

17:23, 22 հոկտեմբեր 2018 Տնտեսություն

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս: Ինչպես հայտնեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից, հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի գյուղատնտեսության ոլորտից, որի համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 տոկոսով, մնացած բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7,6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 19,1 տոկոսով: Նշված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ նույնպես աճ են գրանցել, բացառությամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրության։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 տոկոս: Հաշվի առնելով, որ օգոստոսը 2017թ-ի օգոստոսի նկատմամբ գրանցել է 0.6 տոկոս աճ, ստացվում է, որ հուլիս ամսից հետո երկրորդ ամիսը շարունակ տնտեսական ակտիվությունը նվազման միտում է դրսևորում: Արտաքին առևտրի շրջանառությունը 2017թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 5.4 մլրդ դոլարով կամ 22.4 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում արտահանումն աճել է 11.6 տոկոսով, ներմուծումը՝ 28.6 տոկոսով։ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 169 հազար 505 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 4.5 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 482.21:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր