00:00:00

Հայտարարություն

00:16, 20 հոկտեմբեր 2018

Այսօր՝  հոկտեմբերի 19-ին, ժամը  17-ի սահմաններում զանգահարել են Հրազդանում գործող «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ի գրասենյակ, ներկայացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի աշխատակից եւ հարցրել, թե մեկ շաբաթ առաջ հիմնադրամին արված 200 կգ խնձոր նվիրատվությունը ինչպես է բաշխվել: Գործավարը ասել է, որ այդ հարցին իրավասու է պատասխանել միայն տնօրենը: Շատ չանցած երկու հոգի, ներկայանալով նույն ՀԿ-ի աշխատակից, մուտք են գործել կազմակերպության գրասենյակ, ապա առանց թույլտվության առաջ են գնացել եւ, կարելի է ասել, ներխուժել գործադիր տնօրենի աշխատասենյակ: Սկսել են քրքրել աշխատասեղանների վրա դրված թղթերը, իրերը: Գտել են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական բուկլետը, նկարել այն: Աշխատակիցները փորձել են կանխել: Գործավարը հարցրել է՝ ի՞նչ եք անում, ի՞նչ իրավունքով եք նկարում, դուրս եկեք, մի նկարեք: Մեր աշխատակցի ձեռքը այդ խոսակցության  եւ նրանց իմ աշխատասենյակից հեռացնելու հորդորների ժամանակ կպել է նկարողի հեռախոսին: Վերջինս ասել է՝ լրագրողին իրավունք չունեք ձեռք տալու, ես իրավունք ունեմ ցանկացած տեղ մտնել, նկարել: Այնուհետեւ դուրս են եկել գրասենյակից եւ հեռացել: Դեռեւս հոկտեմբերի 9-ին «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ն հայտարարել է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Սեւակ Միքայելյանի թեկնածությունը: Հիմնադրամների մասին ՀՀ օրենքը եւ ՀՀ ընտրական օրենսգիրքը չեն արգելում ՀԿ-ներին եւ հիմնադրամներին՝ ՏԻՄ եւ համապետական ընտրություններում սատարելու թեկնածուներից որեւէ մեկին: Հայտարարում ենք, որ «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ն չի խախտել ՀՀ որեւէ օրենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի աշխատակիցների այսօրվա գործողությունները մեր գրասենյակում համարում ենք սադրանք եւ խստորեն դատապարտում նման գործելաոճը: «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր