Այսօր տեղի է ունեցել Բռնցքամարտի ազգային հայկական ֆեդերացիայի կոնֆերանսը, որին ներկա էին գտնվել ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտիկներ, մարզիչներ և սպորտի միջազգային վարպետներ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ բռնցքամարտի պատմության լավագույն ձեռքբերումներն ու ներկայիս խնդիրները։
Այդ խնդիրներից հավաքվածներին հիմնականում մտահոգում էր ամենակարևորը, թե երբ են անցկացվելու Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունները, քանի որ, ըստ ներկաների, նախորդ ընտրությունը, որի արդյունքում նախագահ էր ընտրվել Արթուր Գևորգյանը, ապօրինի էր և հակասում էր ֆեդերացիայի կանոնադրությանը։ Այս առիթով ելույթ ունեցավ Հովհաննես Հովսեփյանը, ով իր խոսքում նշեց, որ անկախ նրանից ինքը կընտրվի նախագահ, թե Արթուր Գևորգյանը, միևնույն է ինքը պատրաստ է արդար ընտրությունների անցկացումից հետո ամբողջությամբ աջակցել բռնցքամարտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Այնուհետև ֆեդերացիան միաձայն կողմ քվեարկեց նախագահի նոր ընտրությունների անցկացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=X51WG_KGfUM