00:00:00

Մասիսի գյուղապետի շրջագայություններն ու նախկին պատգամավոր հոր զրպարտանքները (ձայնագրություն)

17:21, 19 հոկտեմբեր 2018

Արարատի մարզի Մասիս գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնենք, որ օրեր Irakanumam-ը գրել էր, որ այս համայնքում գյուղաբնակները խիստ դժգոհություններ ունեն գործող գյուղապետ Ենոք Գալստյանից։ Վերջինս նշենք, որ համայնքում գործող պատմամշակութային համարվող տարածքը անհասկանալի ճանապարհով հանձնել էր ֆերմերներից մեկին, ով ներկայումս այդ տարածքը օգտագործում է որպես անասնագոմ։ Չնայած այն հանգամանքին, որ խնդիրը մեկ անգամ եւս չէ, որ բարձրաձայնվել է գյուղապետը որեւէ քայլ չի ձեռնարկում։ Այս ամենի մասին տեղյակ են նաեւ մարզային իշխանությունները։ Բացի այդ գյուղաբնակները նշում են, որ Ենոք Գալստյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Ժորա Գալստյանի որդին է, գյուղի խնդիրներով բացարձակապես չի զբաղվում։ Գալստյանը՝ գյուղաբնակների պնդմամբ զբաղվում է ավտոմեքենաների եւ տեխնիկայի ներկրմամբ եւ վաճառքով։ Նա տարվա մեծ մասն անցկացնում է արտերկրում։ Այլ կերպ ասած հարմար տեղավորվել է գյուղապետի աթոռին եւ իրականացնում է բիզնես գործունեություն։ Միաժամանակ գյուղաբնակները մեզ հայտնեցին, որ Ենոք Գալստյանն ու նրա հայրը գյուղում իրարամերժ տեղեկություններ են տարածում, փորձելով լարվածություն առաջացնել համայնքաբնակների շրջանում։ Նման դժգոհություն Irakanum.am-ի հետ զրույցում հայտնել է Մասիս գյուղի բնակիչ Կարեն Ավագյանը։ Վերջինս հայտնեց, որ օրեր առաջ հանդիպում է տեղի ունեցել Ենոք Գալստյանի հոր՝ Ժորա Գալստյանի հետ։ «Եկել ասում էր ուզում եմ քո պազիցիան իմանամ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինձ մեղադրում էր, որ իբրեւ թե ես նախկին իշխանությունների կողմակիցն եմ, եւ թալանով եմ զբաղվել»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաեւ նշեց, որ Ժորա Գալստյանը գյուղում հայտարարել է, որ իբրեւ թե ինքը տեղի ունեցող զարգացումներում ունի անձնական շահագրգռվածություն եւ այդ իսկ պատճառով է ցանկանում հասնել գյուղապետի պաշտոնանկությանը։ Այս հայտարարությունները Կարեն Ավագյանը համարում է հերյուրանք, եւ պնդում, որ որեւէ անձնական շահագրգռվածություն չունի։ Նրա խոսքով՝ ինչպես իր, այնպես էլ համագյուղացիների միակ նպատակն այն է, որ գյուղն ունենա նվիրյալ ղեկավար, ով ամեն օր ու ամեն ժամ պատարստ է զբաղվել համայնքի խնդիրներով։ «Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ որեւէ անձնական շահագրգռվածություն չունեմ։ Գյուղապետի ցանկալի եւ նախընտրելի թեկնածու չունեմ։ Գյուղը պետք է ուղղակի վերադարձվի իր բնակիչներին։ Սա է իմ միակ ցանկությունը, ընտրության իրավունքը գյուղացունն է»,- ասաց նա։ Ի դեպ, որպեսզի մեկ անգամ եւս հստակ ընդգծի, որ Ժորա Գալստյանի մեղադրանքները շինծու են, Կարեն Ավագյանը ձայնագրել է իր եւ գյուղապետի հոր խոսակցությունը։ Այն տրամադրվել է մեզ՝ հրապարակման խնդրանքով։ Գյուղաբնակները արդեն չեն կողմնորոշվում ով է իրենց գյուղապետը՝ հայրը, թե՞ որդին։ Չնայած դատելով խոսակցությունից կարելի է ենթադրել, որ շրջագայությունների մեկնող որդու փոխարեն գյուղում հարցեր լուծողը հայրն է։ Ժորա Գալստյանի եւ Կարեն Ավագյանի խոսակցությունը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Հավելենք, որ խոսակցությունը ձայնագրվելու մասին նախապես Կարեն Ավագյանը տեղյակ է պահել Ժորա Գալստյանին։Այն ավելի ծավալուն է, սակայն նկատի ունենալով, որ խոսակցությունում առկա են հայհոյանքներ եւ վիրավորանքներ, այդ հատվածները հեռացվել են։ https://www.youtube.com/watch?v=uO8N3c07WQM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր