00:00:00

Պետք է սպասել․ Սերժ Սարգսյանը՝ կուսակիցներին

19:44, 19 հոկտեմբեր 2018

ՀՀԿ-ից դեռեւս չեն շտապում հստակեցնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել, չմասնակցելու մասին հարցը։ Կուսակցության առանձին ներկայացուցիչներ նշում են, որ վերջնական որոշում չունեն։ Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: Հնարավոր է, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը»: Մինչդեռ Irakanum.am-ին ՀՀԿ-ից հայտնեցին, որ որոշում այս պահին չունեն։ Կուսակցության գաղափարներին հավատարիմ մնացածները հստակ պնդում են, որ միաշնանակ պետք է մասնակցել ընտրություններին, մյուսներն էլ գտնում են, որ անիմաստ է, եւ շանսեր չունեն։ Ի դեպ երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը այդ հարցին եւս անդրադարձ կատարվել է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, պետք է սպասել։ Ինչին են սպասում Հանրապետականները հայտնի չէ։ Ամեն դեպքում կուսակցությունը բաժանվել է երկու մասի։ Թե ի վերջո ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն պարզ կդառնա մյուս շաբաթվա ընթացքում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր