00:00:00

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանը արտոնություն ստացավ. ծրագրում է 144 նոր աշխատատեղ ստեղծել

15:38, 18 հոկտեմբեր 2018 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի որոշմամբ, արտոնություն տրամադրեց  «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ին»: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ Ընկերությունը մտադիր է ընդլայնել ներդրումային ծրագիրը, նոր սարքավորումների եւ հումքի արժեքը կազմում էմոտ 3,4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքսատուրքից արտոնություններ: «Աշխատատեղերի քանակը ծրագրով նախատեսված է 144, միջին աշխատավարձը՝ 204 հազար դրամ: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4,737 մլրդ դրամի ներդրումներ: Մինչ այժմ հաստատված արտոնությունների գումարը կազմում էր 1,4 մլրդ դրամի հումքի, սարքավորումների արտոնություններ»,-ասաց նախարարը: Նշենք, որ սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր