02:29:37

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին

14:21, 17 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Վարչապետի պաշտոնակատարին ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին նախարարությունում ընդունեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ներկայացնելով նախարարի պաշտոնակատարին Նիկոլ Փաշինյանն ասաց.«Մեր արդյունաբերությունը հիմա հասել է մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող ապահովել այն հումքը, որն անհրաժեշտ է արտադրության ծավալի համար: Կրկին պետք է անդրադառնանք նրան, որ աղքատության խրախուսումից պետք է անցնել արտադրության խրախուսման: Օրինակ՝ Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել օրինակ՝ ազնվամորի և այլն, և կան մարդիկ, ովքեր գործընկերային հարաբերություններ են հաստատել գործարանների հետ և տարիներ շարունակ աշխատում են այդ գործարանների հետ»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե մարդիկ տարիներով համագործակցում են, ուրեմն գործունեության այդ տեսակը շահութաբեր է: «Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում, այո, երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական պրոբլեմներ, սակայն պետք է դուրս գալ այն մտածելակերպից, որ կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները, այո, պետք է լուծի, սակայն դրանք չեն լուծվի, եթե չկա կառավարություն-հասարակություն կապը»:

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30