00:00:00

Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

01:19, 17 հոկտեմբեր 2018

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երեւան-Սեւան-Իջեւան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կիլոմետր հատվածի եւ 64,174-րդից մինչեւ 67,150-րդ կիլոմետր հատվածի աջակողմյան երթեւեկությունը։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթեւեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթեւեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաեւ նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կիլոմետրից մինչեւ 118,300-րդ կիլոմետր հատվածը։ Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր