00:00:00

Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի նիստը

22:20, 16 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի յոթերորդ նիստը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» Պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։ Նիստի մասնակիցները քննարկել են 2018 թ. աշխատանքների արդյունքները, 2019 թ. աշխատանքների նախապատրաստումը, ինչպես նաեւ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի վավերականության երկարաձգման վերաբերյալ միջոցառումների ծրագիրը։ Կողմերն ընդգծել են Հայկական ԱԷԿ֊ի տուրբինային արտադրամասի սարքավորումների արդիականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը։ Ատոմակայանի արդիականացումն անցկացվում է էներգաբլոկի բնութագրերի արդյունավետության, հուսալիության եւ բարձրացման նպատակով։ Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ հումանիտար ոլորտում եւ ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմանի համագործակցությունը։ Այս տարվա ընթացքում Հայաստանից ընտրվել են թեկնացուներ, որոնք «Ռոսատոմ» պետկորպորացիայի քվոտայով ցանկանում են ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական բուհերում բարձրագույն կրթություն ստանալ. 4 թեկնացու հաջող անցավ հարցազրույցը եւ Ռոսատոմ քվոտայով  սովորելու է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի մագիստրատուրայում։ Բացի այդ Հայաստանի ավագ դպրոցականների միջեւ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքներով  հաղթողները ընդունելության եւ Ռուսաստանի գլխավոր տեխնիկական բուհերում անվճար սովորելու հնարավորություն կստանան, այդ թվում «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանում։ Նիստի ընթացքում մասնակիցները Հայաստանում ատոմային էներգետիկայի  հանրայնացման եւ հասարակական ընկալման ձեւավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր