00:00:00

Այսօր շատ պատգամավորներ բարեկամների, ընտանիքի անդամների ճնշման ներքո են. Փաշինյան

18:56, 10 հոկտեմբեր 2018

Պատգամավորների վրա որեւէ ճնշում չի եղել եւ եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետեւ այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարեւանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե մի շարք պատգամավորների ճնշումներ են ենթարկել, եւ այդ պատճառով էլ նրանք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Նա ասաց, որ ուրախ է, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնը եւ անհրաժեշտ արձագանք տվեցին։ Դիտակմանը, թե բացառում է, որ իշխանությունը զանգերի միջոցով ճնշում է բանացրել պատգամավորների վրա, Փաշինյանը արձագանեքեց. «Իշխանություն իր ասելիքը հրապարակային ասել է եւ, իհարկե մարդկանց հետ եղել են կոնտակտներ՝ հրապարակային հայտարարությունների համատեքստում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր