00:00:00

Բակո Սահակյանը Վալանս քաղաքապետի հետ քննարկել է Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի զարգացումը

18:38, 10 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից   հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր