00:00:00

Նախնական տվյալներով Արայիկ Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից

17:16, 10 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան մահացել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ»: «Միայնակ Գայլի մահը տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», - ասված է կուսակցության հաղորդագրությունում: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխեց Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքից ազատ արձակելով նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր