00:00:00

Քաղաքապետարանում կադրային ջարդ կլինի՞ (տեսանյութ)

17:04, 10 հոկտեմբեր 2018

Մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, սա շատ կարևոր է:  Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, այնպես, ինչպես ներկայացվել է նախընտրական ծրագրում։ Հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել»։ Քաղաքապետն ասաց նաև, որ լինելու է նաև անհատական մոտեցում բոլոր կադրերին, և իր որոշումը կառուցվելու է նաև այն սկզբունքի հիման վրա, թե արդյոք այդ կադրերը կկարողանան աշխատել նոր Հայաստանի պայմաններում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=0KgvI86Ekow  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր