00:00:00

4 համայնքներում արտահերթ ընտրություններ տեղի կունենան 2019-ի փետրվարի 17-ին

16:45, 10 հոկտեմբեր 2018

Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր և Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի  ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի  ղեկավար Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին: Արարատի մարզի Արևաբույր համայնքի  ղեկավար Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի  ղեկավար Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31