00:00:00

Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին

15:39, 10 հոկտեմբեր 2018

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին։ Այս որոշումն ընդունվեց այսօր, նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ։ Երդման արարողությունը տեղի կունենա քաղաքապետարանում ժամը 12։00–ին։ Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3։ Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այսօր ընտրվեց Երեւանի քաղաքապետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր