00:00:00

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից

15:43, 09 հոկտեմբեր 2018

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը որոշել է հրաժարվել իրեն տրամադրվող ծառայողական մեքենաներից։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց  ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։ «Սրանով ցույց ենք տալիս մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կոչ եմ անում մեր գործընկերներին նույն քաղաքականությունը որդեգրել, մեր ապագա քաղաքապետին, թաղապետերին՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից», - ասաց Արման Աբովյանը։ Նա նշեց՝ պետք է մտածեն Երևանի բյուջեն ոչ միայն ավելացնելու, այլև եղածն արդյունավետ ծախսելու ուղղությամբ. «Պետք է նվազեցնել այն որոշակի, մեզ համար անհասկանալի, գանձումներն», - ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր