00:00:00

Ծառուկյանն ահավոր զայրացել է Փաշինյանի վրա. «Իրատես»

13:28, 09 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։ Ի դեպ, հինգ ամսում Ծառուկյանն ու Փաշինյանը ոչ մի անգամ միմյանց չեն հանդիպել, չեն խոսել ոչ մի հարցի առնչությամբ։ Խորհրդարանը շրջափակելու գիշերը, երբ Փաշինյանը Բաբլոյանի աշխատասենյակում հանդիպել է ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ ֆրակցիաների հետ, Նիկոլն այդ ժամանակ ԲՀԿ-ին ասել է՝ առաջիկա օրերին վերջապես կհանդիպի Ծառուկյանի հետ, ինչն էլ նախօրեին արել է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Ծառուկյանը Բելառուսից ասել է՝ իր գործն է, եթե ցանկանում է մնալ, թող մնա, բայց դա դավաճանություն է թիմի նկատմամբ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր