00:00:00

Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան»-ին

22:27, 07 հոկտեմբեր 2018

Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Այս  մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի ընկերներ, Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ անդամությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ, ինչի արդյունքում ես կայացրեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու բարդ որոշումը։ Գլխավոր դատավորը ժամանակն է, բայց վստահ եմ, որ բոլորի առաջ բերած թեզերը ու դրդապատճառները բխում են բացառապես մեր երկրի շահերից, այդ իսկ պատճառով ես ԼՀԿ ընկերներիս մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ եւ երջանկություն անձնական կյանքում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր