00:00:00

Արսենալը ջախջախիչ հաղթանակ տոնեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

21:05, 07 հոկտեմբեր 2018 Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ֆուլհեմի» հետ և 5:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: «Զինագործների» կազմում դուբլեր ձևակերպեցին Ալեքսանդր Լակազետը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Աարոն Ռեմսին: Դաշտի տերերի կազմում միակ գոլը հեղինակեց Անդրե Շյուրլեն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և առանց փոխարինման մասնակցեց ամբողջ խաղին: Անգլիայի Պրեմիեր լիգայում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնելուց հետո Ունաի Էմերիի թիմն ունի 18 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» 5 միավորով 17-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր «Ֆուլհեմ»-«Արսենալ»՝ 1:5 Գոլերը՝ Շյուրլե 44՛ - Լակազետ 29՛, 49՛, Ռեմսի 67՛, Օբամեյանգ 77՛, 90+1՛
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր