00:00:00

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի կենսագրությունը

20:19, 07 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 21-ին Հրազդանում տեղի է ունենալու քաղաքպետի ընտրություններ, որտեղ իր թեկնածությունն է դրել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը: Ստորեւ ներկայացնում ենք Սեւակ Միքայելյանի կենսագրությունն ու անցած ուղին.
Սևակ Սասունի Միքայելյան 2000-2010թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու N 6 միջնակարգ դպրոցը: 2010-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական Համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ապահովագրական գործ բաժինը: Ազատվել է զինվորական ծառայությունից կարճատեսության պատճառով: 2017 թվականից աշխատում է ‹‹Գազպրոմ Արմենա›› ՓԲԸ Երևանի մասնաճյուղում որպես ճարտարագետ: 2008 թվականից ակտիվ մասնկացություն է ունեցել ‹‹ Ազատություն Քաղբանտարկյալներին ›› ակցիային: 2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ‹‹ Էլեկտրիկ Երևան ›› ակցիային: 2017թ. մասնակցել է ‹‹ Ոչ թանկացումներին ›› ակցիային: 2015 թվականից ‹‹ Քաղաքացիական պայմանագիր ›› կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է : 2012 թվականից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը: Ամուսնացած չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր