00:00:00

Ալեքսիս Սանչեսի գոլը հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Յունայթեդին»

02:39, 07 հոկտեմբեր 2018 Սպորտ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահներից «Նյուքասլին», որն առաջին 10 րոպեում երկու գոլ խփեց: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միայն վերջնամասում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Իսպանացի Խուան Մատան ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը 70-րդ եւ 76-րդ րոպեներին վերականգնեցին հավասարությունը, իսկ վերջին րոպեին չիլիացի Ալեքսիս Սանչեսը հաղթանակ պարգեւեց մանչեսթերյան թիմին: «Մանչեսթեր Յունայթեդը» 11 միավորով 11-րդ տեղում է: «Նյուքասլը» 3 միավորով 18-րդն է: Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ) Խուան Մատա, 70, Անտոնի Մարտիալ, 76, Ալեքսիս Սանչես, 90 – Ռոբերտ Քենեդի, 7, Յոսինորի Մուտո, 10

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր