00:00:00

Ոստիկանության զորքերի հերթական ստորաբաժանումը մեկնեց սահման

23:33, 06 հոկտեմբեր 2018

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական հերթապահության հերթափոխը։ Զինծառայողներին Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Շարքում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին եւ կփոխարինեն գործընկերներին։ Մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին ողջույնի խոսք հղեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Ոստիկանության հոգեւոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսի աղոթքից հետո սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերը։ Հպարտ ու բարձր տրամադրությամբ ոստիկանության զորքերի հերթական ստորաբաժանումը մեկնեց սահման։ Հաջորդ օրը նույնպիսի հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի` հերթափոխը հանձնած ստորաբաժանումը։ Զորամասում դիրքապահ ոստիկաններին սպասում էին ոստիկանության պետը, հրամանատարությունը, ծառայակից ընկերներն ու բարեկամները։ Վալերի Օսիպյանը հանրապետության վարչապետի եւ իր անունից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին ծառայության համար եւ նշեց, որ զինծառայողներն անթերի են կատարել իրենց առջեւ դրված խնդիրներն ու պատվով վերադարձել։ Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով։ Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին։ Կարճատեւ արձակուրդ ստացած ոստիկանները շուտով կրկին կանցնեն իրենց ծառայությանը։ Բարի ծառայություն, սահմանապահ ոստիկաննե´ր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր