00:00:00

Վարչապետի վտանգավոր հրաժարականը

21:54, 06 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել, սակայն միայն այն համոզմամբ, որ խորհդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Նույն օրը կեսգիշերին, ԱԺ նախագահի եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, ԱԺ-ի բակում հավաքված հազարավոր քաղաքացիների առաջ ելույթ ունենալիս, վարչապետն ընդգծեց, որ ամեն դեպքում տվյալ ուժերը նշել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու եւ այդ միջոցով ԱԺ լուծարման հասնելու մտադրությունը հանրությունն աշխուժորեն քննարկում է, թե ինչքանով է նպատակահարմար դիմել այդ տարբերակին: Կան տեսակետներ այն մասին, որ դա վտանգավոր է, եւ խորհրդարանի մեծամասնությունը կարող է խաբել՝ Փաշինյանը հրաժարական կտա, նրա փոխարեն կառաջադրեն վարչապետի նոր թեկնածու եւ կկանգնեցնեն փաստի առաջ, իրականացնելով այսպես ասած օրինական «հակահեղափոխություն»: Այն, որ խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ օրենքի ուժով կարող են վարչապետի թեկնածու առաջադրեն չի քննարկվում։ Խնդիրն այստեղ այլ հարթության վրա է։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Կասկածից դուրս է փաստը, որ քաղաքացիական անհնազանդություն կլինի, սակայն այս սցենարով հնարավոր կլինի մեկ անգամ եւս հասնել հաջողության։ Հասարակությունը աջակցում է վարչապետին, բայց խուճապային տրամադրություններ եւս առկա են։ Վարչապետի քայլը վտանգավոր է, այս դեպքում՝ բոլոր առումներով։ Իրավիճակի հանգուցալուծումը եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն  են, ապա դրանք չպետք է տեղի ունենան քաղաքացու լարման հաշվին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր