00:00:00

Դավիթ Անանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի հետ քննարկել է մաքսային և հարկային ընթացակարգերին վերաբերող հարցեր

21:31, 06 հոկտեմբեր 2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսվարող սուբյեկտներին՝ ընդգծելով նման ներդրումների կարևորությունը: Հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է առարկայական քայլեր ձեռնարկել երկու երկրների մաքսային մարմինների միջև համագործակցությունն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, հետբացթողումային հսկողության մասով: Դավիթ Անանյանն առաջարկել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նոր հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր