00:00:00

Կիեւում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը

21:09, 06 հոկտեմբեր 2018

Հոգեհանգիստի արարողություն, ծաղիկներ եւ ծափեր՝ Կիեւում հրաժեշտ են տվել լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրին, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հոկտեմբերի 6-ին Կիեւի կենտրոնում հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը: Այն վարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ուկրաինայի մայրաքաղաքի շատ բնակիչներ են մասնակցել հիշատակի միջոցառմանը: Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակը հարգելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի Հայկական համայնքի եւ «Ուկրաինայի հայեր» Քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, ուկրաինական եւ հայկական եկեղեցիների հոգեւորականներ, մայրաքաղաքի հայտնի հասարակական գործիչներ: Ներկաներին ցուցադրվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասին ֆիլմ, ծաղիկներ են դրվել եւ մոմեր վառվել: Հոգեհանգիստներ տեղի կունենան նաեւ երկրի հայկական եկեղեցիներում: Հիշեցնենք, որ Կիեւում Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի միջոցառումները սկսվել են հոկտեմբերի 1-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան մոտ ծաղիկներ դնելով եւ մոմավառությամբ: Իսկ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ծաղիկներ է դրել Երեւանում Շառլ Ազնավուրի աստղի մոտ նույնանուն հրապարակում: Չորեքշաբթի Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը եւ Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում բացվել է ցավակցությունների գիրք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր