Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է ակումբում գործող տեսանկարահանող սարքերի տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում բազմոցին դրված տղամարդու պայուսակը, որը, ըստ տուժողի հայտարարության, պատկանում է իրեն, ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի կամ դեպքի մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://www.facebook.com/523772197769534/videos/1404815682983534/?__tn__=kC-R&eid=ARCxyF0z1HE2LpHY7sBOwBm2krvtgFRI7rj32eJs_sDsSQTB1sZ3KUKroP8f-olYKY_2oaZRw_hItEJd&hc_ref=ARQZqwEY21qUjxfwfMetFIkcO46aOZxR05vs7tkIzGt9CbCmMyHbdRIwvVc9nQ1NPEM&fref=nf&__xts__[0]=68.ARCNsECRSYUhy628_PQLhzo4cHQI5sVzEBZrDyf0pDKjGAMVUmL3WbiWwtBh3Wd_K6sfhFiNZIB3qHrCVdGKMe2tEvj0GCScYGA6B1RKrIY6jrTP4Ft1iUIVE1Z_AkbTWJo1BEV9JVlA41eNxdiSnpIsPMpgnE9Y0ASU-sZFVXfUgwGMXEyx_7pUvsFx4T0T1qjRuJnYrvkdDjMMzyZOO9LSqqCPmMAwuDWcXg91gFcp0g3do5fwKw