00:00:00

Առկա Ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը հակասում է. Դ. Իոաննիսյան

20:01, 05 հոկտեմբեր 2018

«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: «Ընտրական օրենսգրքի նոր շարադրանք չի լինելու, լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ: Նախագիծը կարող է փոխվել քննարկումների արդյունքում »,-ասաց նա: Նա նշեց, որ կունենանք շատ լավ ընտւթյուններ, եթե Խորհրդարանը այն ընդունի եւ խնդիրներ չստեղծի: Առկա օրենսգիրքը շատ խնդրահարույց է, քանի որ առկա օրենսգրքով կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են: Նա հավելեց, որ զուտ տեխնկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար: Իոաննիսյանի խոսքով՝ զուտ տեխնիկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր