00:00:00

Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի ԺՊ է նշանակվել

19:22, 05 հոկտեմբեր 2018

Այսօր կառավարության որոշմամբ նշանակվել եմ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մինչ այս Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը: «Շնորհակալ եմ կառավարությանը՝ այս պատասխանատու գործում ինձ վստահելու համար: Վստահ եղեք՝ ամեն ինչ անելու եմ մարզպետարանի ընթացիկ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և մարզի առջև ծառացած խնդիրները կառուցողական մթնոլորտում լուծելու համար: Համոզված եղեք, որ քաղաքացների կողմից բարձրացված որևէ հարց անարձագանք չի մնա: Ինձ համար կարևոր է նաև աշխատանքային գործընթացում երկարամյա որակյալ կադրերի և շնորհալի երիտասարդ ուժերի համատեղ աշխատանքը, որը հնարավորություն կտա ստանալ ցանկալի արդյունք՝ պահպանելով նախկինում ստեղծված լավագույն ավանդույթները»,-գրել է Արամ Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր