00:00:00

ՀՀ նախագահն ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ քննարկել է տարածաշրջանի խնդիրները

18:44, 05 հոկտեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։ Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության, միջազգային անվտանգության, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր