00:00:00

Սերժ Սարգսյանը այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից. Խոսնակ. Aysor.am

16:30, 05 հոկտեմբեր 2018

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլեւս չի բնակվելու կառավարական ամառանոցում եւ ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն: Այս մասին Aysor.am-ի  հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: «Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկե»,-ասել է Նաիրի Պետրոսյանը՝ հավելելով, որ գրասենյակը որեւէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել եւս չի պահանջել: «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որեւէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», - ասել է Ն. Պետրոսյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր