00:00:00

Այսօր Ուսուցչի օրն է

14:03, 05 հոկտեմբեր 2018

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են Ուսուցչի օրը։ Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Այսօր Ուսուցչի տոնը նշում է 100-ից ավելի պետություն։ ՄԱԿ-ն այս օրվա առթիվ առաջարկում է բոլորին մի պահ խորհել այն մասին, թե ինչպես է լավ ուսուցիչը փոխել իրենց կյանքը: Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր