00:00:00

Տիգրան Բալայանը նշանակվեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան

00:38, 05 հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բլայանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Բլայանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,–ասվում է հրամանագրում: Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանգրով Տիգրան Բալայանը նշանակվելէ նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր