00:00:00

Զոհասեղանին դրված է Հայաստանի ճակատագիրը. Շարմազանով

23:42, 03 հոկտեմբեր 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մայիսի 8–ից մինչ օրս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը օրենսդրական որևէ լուրջ փոփոխություն չի ներկայացրել ԱԺ։ «Հասկանում ենք, որ նա ունի համակիրներ, գուցե շատ մեծ քանակությամբ, բայց դա որևէ մեկին իրավունք չի վերապահում արհամարհել Ազգային ժողովի սահմանադրական իրավունքները»,– NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Շարմազանովը։ Նրա խոսքով՝  միայն այսօրվա շահից ելնելով չպետք է մտածել, պիտք է մտածել Հայաստանի շահից ելնելով։ «Ես ուզում եմ, որ մենք, վարչապետն ու բոլոր քաղաքական ուժերը մի բան գիտակցեն՝ զոհասեղանին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Այսօր Աստված մեզ հնարավորություն է տվել Հայաստանի ճակատագիրը վճռել կա՛մ առանց ցնցումների՝ ժողովրդավարական ճանապարհով, կա՛մ էլ բռնաբարել Սահմանադրությունը»,–նշեց նա։ Պատգամավորն ասաց, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե ինքն իր մանդատի համար է կռիվ անում։ «Իմ գրպանում ոչ թալանած միջոցներ կան, ոչ հովանավորչություն, ոչ տենդերներ, ոչ որևէ մեկի փողն եմ կերել, ոչ էլ որևէ մեկի հացը, ինչի հասել եմ՝ հասել եմ իմ աշխատանքով։ Էդ մանդստը բացի պատասխանատվության բեռից, ինձ ոչինչ չի տվել... Մեկ էլ մի հատ պադավատ մեքենա ա տվել։ Ոչ մարշուտկա նստելուց եմ խամ, ոչ էլ բանվորությունից, ամեն ինչն էլ տեսել եմ։  Աստված ինձ երկու ձեռք ա տվել, երկու ոտք, Փառք Աստծո, կաշխատեմ՝ կապրեմ առանց մեկից մի բան գողանալու»,– ասաց նա։ Շարմազանովը նշեց, որ երբ այլևս մանդատ չունենա՝ այն ժամանակ կասի,  թե ինչ է իրենց թիմն  արել պետության, Ղարաբաղի համար։ «Հիմա էյֆորիա է, հետո կխոսենք, ես հիմա այս ամենն  անում եմ իմ խղճի համար»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր