00:00:00

Կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու կառավարության կադրային քաղաքականությունում

23:20, 03 հոկտեմբեր 2018

 Կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու կառավարության կադրային քաղաքականությունում: Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նոր նշանակվելիք նախարարների թեկնածուների ու նրանց կուսակցական լինելու մասին հարցին: «Ընդհանրապես, կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունը առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու են պրոֆեսիոնալ կարողությունները, ինչը չի նշանակում, որ կուսակցական չի լինելու, ինչը չի նշանակում, որ կուսակցական է լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմին հրահանգեց ստորագրման պատրաստել ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր