00:00:00

Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնում ՀՅԴ-ին, ՀՀ նախագահին, կառավարության բոլոր անդամներին...

16:44, 03 հոկտեմբեր 2018

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։
Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։ Թերևս այսքանը։ Լավ եղեք»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր