Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջը:
Կուսակցությունն այս հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գործադիր իշխանությանը:
Կուսակցությունը կոչ է անում հայաստանյան խորհրդարանական կուսակցություններին գործել խոհեմաբար և դեմ չգնալ հանրային պահանջին»: