00:00:00

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)

16:52, 26 սեպտեմբեր 2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով: «Արդյունքում՝ Երևան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ»,-գրել է նա՝ հավելելով, որ շտապ օգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը: Եղեք առողջ..․»,- գրել է նա։ На данном изображении может находиться: 1 человек, в помещении На данном изображении может находиться: в помещении На данном изображении может находиться: автомобиль и на улице На данном изображении может находиться: в помещении  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր