00:00:00

Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ-ի տնօրենների պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել

03:10, 26 սեպտեմբեր 2018

0ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կրկին անգամ կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը մեր երկրի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր հիմնական ուղղությունները և մտքեր են փոխանակել Կառավարության ապագա ծրագրերի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր