00:00:00

Ովքե՞ր են հավակնում Հրազդանի քաղաքապետի պաշտոնին

01:48, 26 սեպտեմբեր 2018

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կրքերը չեն հանդարտվում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի նշանակումն այդ պաշտոնին չի ընդունվել ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կողմից։ Նշենք, որ Լիլիթ Ստեփանյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ քաղաքապետի պաշտոնը որդու համար ցանկանում էր ինքը՝ Սասուն Միքայելյանը։ Վերջինս մինչ Լիլիթ Ստեփանյանի նշանակումը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ։ Իմ որդին արդեն 4–րդ տարի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային ղեկավարն է Հրազդանում։ Նա էլ ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին է։ Եթե մասնակցի, ուրեմն ես ազգի դավաճա՞ն եմ»։ Թե ինչպես է Սեւակ Միքայելյանը չորս տարի եղել մի կուսակցության անդամ, որը այդ ժամանակ գոյություն անգամ չի ունեցել, թերեւս քննարկման այլ թեմա է։ Սակայն փաստը, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին քաղաքապետարանի շենքում ներկայացնելու առաքելությունն իր վրա էր վերցրել Սասուն Միքայելյանը խոսում է այն մասին, որ Միքայելյանը ակնկարկում է՝ ժամանակավոր քաղաքապետը ժամանակավոր է մնալու, դրության տերը ինքն է լինելու։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սասուն Միքայելյանը հստակ հայտարարել է, որ Հրազդանի քաղաքապետը որդին է լինելու։ Ի դեպ Սասուն Միքայելյանն էլ առաջադրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը 17 տարի պաշտոնավարումից հետո հրաժարական էր տվել: Առաջիկայում Հրազդանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ։ Ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը դեռեւս չի հայտարարել առաջադրելու է արդյո՞ք իր թեկնածությունը, թե ոչ։ Մամուլում տեղեկություններ կան, որ քաղաքապետի պաշտոնին առաջադրվելու մտադրություն ունի հրազդանցի 24-ամյա Լեւոն Ստեփանյանը, սակայն հստակ է, որ եթե Սեւակ Միքայելյանն է հավակնում այդ պաշտոնին, ապա Լեւոն Ստեփանյանի առաջադրումը կրելու է զուտ իմիտացիոն բնույթ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր