00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

01:29, 26 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է կատարած հետազոտությունների մանրամասները և զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների արդյունքները, որոնք առնչվում են բանակային կյանքին՝ սկսած զորամասային առօրյայից մինչև մարտական հերթապահություն։ «Դիտակետ»-ի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են նաև զորացրված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հետազոտության արդյունքներ և նախորդ հետազոտությունների համեմատականը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր