00:00:00

ՀՀԿ-ի ինքնալուծարումը

01:15, 26 սեպտեմբեր 2018

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 23-ին քսանամյա ընդմիջումից հետո Հայաստանում տեղի ունեցան միանգամայն օրինական ընտրություններ, որոնց արդյունքների շուրջ առկա է քաղաքական և հասարակական կոնսենսուս։ Նոր քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ պարտված քաղաքական ուժերը՝ ավանդական դարձած դժգոհությունների փոխարեն, արժանապատվորեն շնորհավորում են հաղթողին։ ՀՀԿ-ն շնորհավորելով նորընտիր քաղաքապետին եւ ավագանու անդամներին ըստ էության փորձ է անում տեղավորվել նոր մշակույթի շրջանակներում։ Միաժամանակ միամտություն կլինի կարծել, թե ՀՀԿ-ն բարեփոխվել է։ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամները հստակ գիտակցում են, որ քաղաքական մայրամուտն են ապրում, եւ պարզապես փորձ են կատարում մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ հնարավորինս նվազեցնել հասարակական ու քաղաքական լարված մթնոլորտը սեփական կուսակցության հանդեպ։ Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՏԻՄ ընտրությունների արդյունքից, այդ կերպ ազդարարելով ԱԺ-ի լուծարման գործընթաց։ Որքանով է այդ գործընթացը իրատեսական, կամ իրավական տեսակետից ճիշտ։ ՀՀԿ-ն՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շուրթերով փորձեց որոշակիորեն ընդդիմանալ։ Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհդարանը ցրելու հիմքեր չկան։ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ընդունելով ի գիտություն, սակայն Հանրապետականները ընդունեցին, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ճիշտ էր՝ իրենք սխալ։ Հայաստանի խորհդարանը չի արտացոլում ՀՀ քաղաքացիների տեսակետն ու տեսլականը։ Այս կազմով Ազգային Ժողովը Հայաստանի ամոթն է։ Քաղաքական ուժերից շատերը դրական են արտահայտվել խորհրդարանական արտահերթ ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու գործադիրի ղեկավարի առաջարկին։ ՀՀԿ-ն այլ բան չի մնում, քան հավաքել սեփական իրերն ու լքել խորհրդարանի շենքը։ Ոմանք նաեւ երկիրը լքելու խնդրի առաջ կարող են կանգնել։ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որի հետ հաշվի չնստել Սերժ Սարգսյանի թիմակիցները պարզապես չեն կարող։ Նոր տարին առանց ՀՀԿ-ի։ Հանրապետական կուսակցության ինքնալուծարման գործընթացը մեկնարկեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր