00:00:00

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

01:12, 26 սեպտեմբեր 2018

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունեց Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: Նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեց Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց նաև երկու երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր