00:00:00

Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել

00:38, 26 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով: Այս մասին Ազատության եթերում տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն արդեն ներկայացվել է Լեւոն Երանոսյանին: Գեներալ-լեյտենանտը ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Քննության վարկածով՝ Լեւոն Երանոսյանն ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ չունենալով դրա իրավասությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր