00:00:00

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

18:24, 20 սեպտեմբեր 2018 Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը: Սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր