00:00:00

Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

01:25, 20 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.55-ին ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ: Օրեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված ծառահատումները հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ Արսեն Մ.-ն: Սեպտեմբերի 18-ին կասկածյալը Վանաձորի Ռուսթավի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արսեն Մ.-ն սեպտեմբերի 9-ից 12-ը նշված տարածքից, միայնակ, բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամագծի 68 ծառ: 58 ծառի փայտանյութն իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով տեղափոխել է Իջևան, իսկ սեպտեմբերի 15-ին, երբ ընկերների հետ, նրանց «ՈւԱԶ» և իր «ՎԱԶ-2121» մեքենաներով գնացել են նշված տեղանք, որպեսզի մնացած 10 ծառի փայտանյութը նույնպես տեղափոխեն, նկատել են անտառտնտեսության աշխատակիցներին և դիմել փախուստի: Բնությանը պատճառած վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր