00:00:00

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ԿԸՀ-ը մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

23:26, 19 սեպտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր