ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Երեւանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ:
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը, հիշեցնենք, հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողով կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեջ:
Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա կողմից հիմնադրված «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է հավաքների, հանդիպումների եւ այլ միջոցառումների կազմակերպմամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունից, միաժամանակ, հայտնեցին, որ Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից: Հիշյալ դեպքի առիթով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ Օքսուզը մեկ ամսով կալանավորվել է։