00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

22:40, 19 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր