00:00:00

Լևոն Վահրադյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

21:44, 19 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարար Լևոն Վահրադյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակները: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դիմացել է բազմաթիվ փորձությունների և տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել: Ցանկանում եմ տեղեկացնել մեր և ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության սերտ համագործակցության մասին, որի վառ ապացույցը Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության մինջև կնքված երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն է»,- ասել է նախարարը: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ այցը ճանաչողական է, և համոզմունք է հայտնել, որ շարունակելու է մեր երկրում ՌԴ դեսպանատան կողմից տարվող աշխատանքները՝ ի նպաստ երկու երկրների բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր